«Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով՝ նվիրված ականավոր գիտնականի 135-ամյակին

«Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով՝ նվիրված ականավոր գիտնականի 135-ամյակին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ անցկացրել է «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով: Այն նվիրված էր ականավոր գիտնականի 135-ամյակին:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։

Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ներկայացվել են հնագիտության և պատկերագիտության, լեզվի, բանագիտության, բանահյուսության, էպոսագիտության, ազգագրության ոլորտներին առնչվող զեկույցներ: Ներկայացված թեմաներն անմիջականորեն կապված էին Հովսեփ Օրբելու գիտական ժառանգության և հետազոտական հետաքրքրությունների հետ։

Գիտաժողովից հետո մասնակիցները շրջայց են կատարել Օրբելի եղբայրների տուն-թանգարանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում