Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Նոյեմբերի 11-15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արարատի մարզի Լանջազատ, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Շորժա, Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղերում և Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում