Երևանի քաղաքապետարանը կազմակերպելու է քաղաքացիների անվճար փոխադրում Մարզահամերգային համալիր
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել.
«Մանկական եվրատեսիլի» հարգելի հանդիսատես,
խնդրում ենք դեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք համերգներին Մարզահամերգային համալիր ժամանելիս չօգտվել անձնական մեքենաներից, քանի որ տարածքում կայանատեղի նախատեսված չէ:
Երևանի քաղաքապետարանը խցանումներից խուսափելու նպատակով քաղաքի երկու հատվածներից դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 14:30-17:10-ը, կազմակերպելու է քաղաքացիների անվճար փոխադրում Մարզահամերգային համալիր։
Ավտոբուսները շարժվելու են Կիևյան փողոցից («Բարեկամություն» մետրոյի կայարան) և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից:
Կարծիքներ