Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը, տվել հանձնարարականներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը:
Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Ճանախարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Վանաձորի և Ալավերդու համայնքապետեր Արկադի Փելեշյանը և Դավիթ Ղումաշյանը:
Նախարարը նախ դիտարկել է Մ8` Դիլիջան-Վանաձոր միջպետական ճանապարհահատվածի 2 կմ և շուրջ 6 կմ երկարությամբ երկու ճանապարհահատվածում իրականացվող շինարարությունը, ապա կանգառ է կատարել Մարց-Աթան հատվածում, որտեղ ևս այս պահին ակտիվ շինարարություն է ընթանում:
Մարց-Աթանը կարևոր ծրագիր է, որը Մ6-ը կապում է Աթան գյուղին՝ 27.5 կմ: Ակտիվ շինարարական աշխատանքներ են նաև Օձունի խաչմերուկում:
Նախարարը հետևել է կատարվող աշխատանքին, տվել մի շարք հանձնարարականներ՝ այդ թվում, որ դրանք կատարվեն բարձր որակով և ավարտվեն սահմանված ժամկետներում: Նախարար Սանոսյանը դիտարկել է նաև մայիսյան աղետի ժամանակ փլուզված Մ6 միջպետական մայրուղու փլուզված հատվածի ժամանակավոր վերականգնման աշխատանքները։
Կարծիքներ