Ճապոնիայի պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքից

Ճապոնիայի պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքից

Ճապոնիայի պաշտպանության փոխնախարար Կազուհիսա Շիմադան, ով համարվում էր նախկին վարչապետ Սինձո Աբեի մտերիմը, ազատվել է աշխատանքից։ Այս որոշումը կառավարությունն ընդունել է ուրբաթ օրը՝ ռոտացիայի շրջանակներում, սակայն, ինչպես շաբաթ օրը գրում է Asahi Shimbun թերթը , նախարարությունն ընդունում է իր դժգոհությունը նախկին վարչապետի հետ կապերից։

Պաշտպանության նախարար Նոբուո Կիշին բացատրել է կադրային այս որոշումը՝ ասելով, որ մարդիկ նշանակվում են՝ կախված իրենց հմտություններից և ձեռքբերումներից։ Ըստ թերթի` վարչապետի նստավայրից ՊՆ-ին բացատրել են, որ Շիմադայի հրաժարականը պայմանավորված է նրանով, որ պաշտոնյաները սովորաբար այս պաշտոնը զբաղեցնում են երկու տարի։ Պարբերականի տեղեկություններով՝ Կիշին, ով Աբեի եղբայրն է, դեմ է եղել այս որոշմանը, սակայն չի կարողացել կանխել այն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում