Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածից հրթիռի արձակման մասին

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածից հրթիռի արձակման մասին

 Իսրայելի պաշտպանության բանակը շաբաթ օրը հայտարարել է Գազայի հատվածից երկրի հարավային ուղղությամբ մեկ հրթիռի արձակման մասին։

«Ահաբեկիչները հենց նոր հրթիռ են արձակել Գազայի հատվածից Իսրայելի հարավի ուղղությամբ», - ասվում է զինվորականների թվիթերյան էջում:

Նշվում է, որ հրթիռը որսացել է ՀՕՊ համակարգը։

Ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծության՝ Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են Գազայի հատվածում արմատականների թիրախների վրա, համապատասխան հայտարարությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում