Նեթանյահուն ՄՔԴ-ին հորդորել է ձերբակալության օրդեր տալ Թուրքիայի և Պաղեստինի ղեկավարների համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հաագայի Միջազգային քրեական դատարանին հորդորել է ձերբակալության օրդեր տալ Թուրքիայի և Պաղեստինի նախագահների համար՝ Իսրայելի դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջնորդներին հետապնդելու փոխարեն: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՄՔԴ դատախազ Քարիմ Խանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանին, ով հայտնի է քուրդ խաղաղ բնակիչների սպանությամբ և լրագրողների բանտարկմամբ, ինչպես նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ, ով հերքում է Հոլոքոստը և վճարում է ահաբեկիչներին՝ հրեաներին սպանելու համար։ Ռազմական հանցագործությունների համար Էրդողանին և Աբասին ձերբակալելու օրդեր արձակելու փոխարեն, Խանը շարունակում է Իսրայելի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներին ներկայացնել որպես պատերազմի հանցագործներ, մինչդեռ նրանք արդար պատերազմ են մղում ահաբեկիչների դեմ»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը հեգնանքով նշել է, որ նման երևույթ կարող է լինել միայն ՄԱԿ-ում։
Կարծիքներ