Ուկրաինայում հայտնել են Բելառուսից օդային թիրախի ներթափանցման մասին

Ուկրաինայում հայտնել են Բելառուսից օդային թիրախի ներթափանցման մասին

Կիևում և Ուկրաինայի հյուսիսային սահմաններին օդային տագնապի ազդանշան է հայտարարվել։ Բելառուսի տարածքից Ուկրաինայի պետական սահմանը հատել է օդային թիրախ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

«Օդային թիրախը (ոչ արագընթաց) Կիևի և Ժիտոմիրի մարզերի սահմանին հատել է պետական սահմանը Բելառուսի տարածքից։ Ուղղությունը՝ դեպի հարավ», - նշված է  Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ ուկրաինական «Կորեսպոնդենտ» պարբերականը հաղորդում է, որ ըստ մոնիթորինգային ալիքների՝ երկրի սահմանը հատել է ինքնաթիռ։

«Գրում են Յակ-130 ինքնաթիռի մասին, որը Բելառուսից շարժվում է հարավային ուղղությամբ», - Telegram-ում գրել է քաղաքագետ Ալեքսեյ Գոլոբուցկին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում