Լարսի ավտոճանապարհով երթևեկությունը վերականգնված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Վրաստանի պատկան մարմինների կողմից իրականացված ինտենսիվ վերականգնողական աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լարսը փակ էր մոտ 2 օր։
Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը՝ մոտ 80 մետր:
Կարծիքներ