Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են պլանավորում
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր թվիթերի էջում հայտնել է, որ հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական բլոկների ներկայացուցիչները։
Հանդիպումը կայացել է Թուրքիայի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի հրամանատարության շտաբ-ռազմակայանում:
Նշվում է, որ Վրաստան, Ադրբեջանն ու Թուրքիան միասին համատեղ զորավարժություն են պլանավորում, հիշյալ հանդիպումն էլ հոկտեմբերի 17-ից 28-ը նախատեսված համատեղ զորավարժությունների կազմակերպման առաջին պլանային հանդիպումն է եղել:
Համատեղ այդ զորավարժություններն անցկացվելու են «Հավերժություն-2022» խորագրի ներքո։
Կարծիքներ