Պենտագոնը կարծում Է, որ բանակցություններն Ուկրաինայի իրադրության տրամաբանական լուծում կլինեին
Ուկրաինայի իրադության վերջնական կարգավորումը բանակցությունների սեղանի շուրջը տրամաբանական ընտրություն կլիներ ստեղծված իրավիճակում: Մայիսի 30-ին այս կարծիքն Է հայտնել ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի (ՇՊԿ) նախագահ գեներալ Մարկ Միլլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կարծում եմ (իրադրության) հանգուցալուծումը բանակցությունների միջոցով տրամաբանական ընտրություն կլիներ»,- ասել Է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ «երկու կողմերը պետք Է այս եզրակացությանը հանգեն ինքնուրույն»: Միլլիի կարծիքով՝ Ուկրաինայի իրադարձությունների այլ հետեւանքներ կարող են դառնալ կա՛մ կողմերից մեկի վճռական հաղթանակը, կա՛մ պատի իրադրությունը: «Կան շատ այլընտրանքներ: Մենք այժմ համոզված չենք, (թե այս ամենը հատկապես ինչպես կվերջանա)»,- արձանանգրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ