Փարիզում Սենա գետի վրա բացվել է լողացող կինոթատրոն
Ֆրանսիայի մայրաքաղաքում Paris Plages նախագծի շրջանակում բացվել է լողացող կինոթատրոն, հաղորդում է Euronews-ը։
Հաշվի առնելով կորոնավիրուսի երկրորդ փուլի կապակցությամբ մտավախությունները՝ շատերը համարում են, որ դա լավ այլընտրանք է փակ տարածքներում ֆիլմադիտումների ավանդական ձեւերի համար։
Սենայի լողափերը ամեն տարի բացվում են ամառային արձակուրդների նույն շրջանում, որպեսզի Փարիզում մնացած բնակիչները եւ զբոսաշրջիկները կարողանան հանգստանալ եւ անցկացնել ժամանցը։
Շաբաթ Սենայի վրա երկտեղանոց նավերում կամ լողափին սոցիալական հեռավորությունը ապահովելով շեզլոնգներում տեղավորված՝ հանդիսատեսը կարողացել է դիտել ֆրանսիական ֆիլմ։
Կարծիքներ