Իրանի էլեկտրակայաններից մեկում պայթյուն է որոտացել
Պայթյուն է որոտացել Իրանի կենտրոնական Սպահան նահանգի էլեկտրակայանում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանական «ԻՐՆԱ»-ին, պայթյունը կիրակի է տեղի ունցել, սակայն միջադեպի հետևանքով զոհեր չեն գրանցվել:
Տեղի էլեկտրական ընկերության տնօրենի խոսքով՝ կատարվածի համար պատճառ է դարձել էլեկտրակայանի տրանսֆորմերի պայթյունը, որին կրակի բռնկում է հաջորդել:
Էլեկտրակայանի աշխատանքն այնուհետև դադարեցվել է երկու ժամով: Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մի շարք պայթյուններ և բռնկումներ են գրանցվում իրանական միջուկային և ռազմական կառույցներում:
Կարծիքներ