El Pais․ Իսպանիայում հետաքննում են Խուան Կառլոս I-ի հետ կապված հիմնադրամների գոյությունը

El Pais․ Իսպանիայում հետաքննում են Խուան Կառլոս I-ի հետ կապված հիմնադրամների գոյությունը

Իսպանիայի դատախազությունը հետաքննում է Ջերսի կղզում միլիոնավոր միջոցների հնարավոր գոյությունը, որոնք կարող են կապված լինել պատվավոր թագավոր Խուան Կառլոս I-ի հետ, որը գահից հրաժարվել է 2014 թվականին։ Այս մասին շաբաթ հայտնել է El Pais պարբերականը՝ վկայակոչելով հարկային մարմիններում աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ փողերի լվացման կանխման ծառայությունը հոկտեմբերին Իսպանիայի դատախազություն էր ուղարկել հաշվետվություն, որում նշված էր Ջերսի կղզում տեղակայված կասկածելի հաստատությունների հնարավոր գոյության մասին, որոնք կարող են կապված լինել պետության նախկին ղեկավարի հետ։ Փաստաթղթում նաեւ նշված է միլիոնավոր միջոցների մասին, որոնք կարող էին թաքնված լինել Իսպանիայի հարկային իշխանություններից։

Պարբերականը հստակեցնում է, որ իբր Խուան Կառլոս I-ի հետ կապված կազմակերպություններին պատկանող հաշվեհամարների հայտնաբերումը պետության նախկին ղեկավարի դեմ դատախազության երրորդ հետաքննության մասն է։ Ընդ որում՝ գործը դեռեւս «սաղմնային» փուլում է։ El Mundo պարբերականն իր հերթին փոխանցում է, որ Ջերսի կղզում հայտնաբերվել է պատվավոր թագավորի կապիտալը։ Դատախազությունը հետաքննում է տրաստային հիմնադրամի գոյությունը, որի շահառու է հանդես գալիս Խուան Կառլոս I-ը։ Այս հիմնադրամին միջոցներն են փոխանցվել 2005 թվականին։

Ներկայումս Իսպանիայի գերագույն դատարանի դատախազությունը արդեն երկու հետաքննություն է վարում, որոնք կապ ունեն պատվավոր թագավորի հետ։ Դրանցից մեկը կապված է սաուդյան կողմի հետ բանակցություններում միջնորդի դերի համար հնարավոր միջնորդավճար ստանալու հետ, որպեսզի Մեքքա-Մեդինա արագընթաց երկաթուղու կառուցման պայմանագիրը բաժին հասնի իսպանական ընկերությունների կոնսորցիումին։ Երկրորդ քննությունը կապված է պետության նախկին ղեկավարի կողմից վարկային քատերի հնարավոր օգտագործման հետ, որոնք կապ ունեին հաշվեհամարներին, որոնք նրան չէին պատկանում։

Օգոստոսի 3-ին պաշտոնապես հայտնի է դարձել այն մասին, որ 82-ամյա Խուան Կառլոս I-ը, 1975-2014 թվականներին լինելով պետության ղեկավար, որդուն՝ թագավոր Ֆիլիպ VI-ին հայտնել է երկրից հեռանալու որոշման մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ԱՄԷ-ում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում