Հս. Կորեան հրապարակել է իր ամենամեծ միջմայրցամաքայաին բալիստիկ հրթիռի արձակման լուսանկարները
Հյուսիսային Կորեան հրապարակել է առայսօր իր ամենամեծ միջմայրցամաքայաին բալիստիկ հրթիռի (ICBM) արձակման լուսանկարները, որոնցից դատելով՝ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը բավականին գոհ է:
Daily Mail-ը նկատում է, որ լուսանկարներում Կիմ Չեն Ընը ժպտում և ծափահարում է՝ հետևելով Hwasong-17-ի հաջող ընթացքին: Հրթիռն այնպես է արձակվել, որպեսզի ոչ մի դեպքում չընկնի հարևանների տարածքային ջրերը:
Նշվում է, որ սա Հյուսիսային Կորեայի կողմից 2017-ից ի վեր ICBM-ի առաջին արձակումն էր:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրթիռը 67 րոպե տևած թռիչքի ընթացքում հասել է առավելագույն 6,248 կմ բարձրության և անցել 1,090 կմ տարածություն, ապա ընկել ջուրը:
Կարծիքներ