Էդմոնդ Նազարյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Հռոմում ընթացող մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում գերազանց ելույթ ունեցավ 63 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը: Նա անցկացրեց 4 գոտեմարտ և բոլորը հաղթեց բացահայտ առավելությամբ: Էդմոնդը հաջորդաբար պարտության մատնեց հունգարացի (11-0, տուշե), թուրք (8-0 ), ֆրանսիացի (9-0) և լեհ (11-2) ըմբիշներին և դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:
Հիշեցնենք, որ Էդմոնդն անվանի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է և ներկայացնում է Բուլղարիան:
Կարծիքներ