Մբապեն հանդիպան վերջին րոպեին հաղթանակ է պարգևում ՊՍԺ-ին

 Մբապեն հանդիպան վերջին րոպեին հաղթանակ է պարգևում ՊՍԺ-ին

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթեց «Ստրասբուրգին» 2-1 հաշվով։

Այս մասին գրում է Armsport.am֊ը։

14-րդ րոպեին փարիզցիների պաշտպան Մարկինյոսը բացեց խաղի հաշիվը։ Ընդմիջումից հետո նա արդեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ ՊՍԺ-ին հաղթանակ բերեց հարձակվող Կիլիան Մբապեն՝ ավելացված 6-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոցը։

63-րդ րոպեից տանտերերը խաղում էին 10 հոգով, քանի որ հարձակվող Նեյմարը երկու դեղին քարտ ստացավ։

ՊՍԺ-ն 44 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ստրասբուրգը» 11 միավորով նախավերջին հորիզոնականում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում