Սփյուռքում գործող հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը շարունակվում է

Սփյուռքում գործող հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը շարունակվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագիրը՝ համակցված (հիբրիդային) ձևաչափով:

Առկա ձևաչափով վերապատրաստման փուլը կանցկացվի 2022 թ. հուլիսին. այն նախատեսված է միայն մշակութային խմբակների մանկավարժների և մշակութաբանական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար: Հեռավար ձևաչափով վերապատրաստումը կանցկացվի 2022 թ. հուլիս-օգոստոս ամիսներին:

Վերապատրաստումն ընթանալու է ըստ դպրոցների տեսակների և դասավանդվող առարկաների առանձնացված ուսումնական խմբերով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վկայագիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում