Օրիգին կարիերան կշարունակի իտալական գրանդում
«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Armsport.am֊ը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Դանիելե Լոնգոն, բելգիացին տեղափոխվելու է «Միլան»։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից հետո։ Ըստ աղբյուրի՝ Օրիգին մերժել է անգլիական և գերմանական մի քանի ակումբի առաջարկ, որպեսզի համալրի «ռոսոներիների» շարքերը։
Հարձակվողը «Միլանի» հետ կնքելու է չորս տարվա պայմանագիր։ Նշվում է, որ Օրիգին իտալական գրանդում ստանալու է տարեկան չորս միլիոն եվրո աշխատավարձ՝ չներառած բոնուսները։
Կարծիքներ