ԱՄՆ-ը և Ֆիլիպինները կքննարկեն անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը

Միացյալ Նահանգների և Ֆիլիպինների ներկայացուցիչները հաջորդ շաբաթ խորհրդակցություններ կանցկացնեն անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը մարտի 6-ից 9-ը կայցելի Մանիլա և Տոկիո։ «Մանիլայում Նուլանդը կհանդիպի ֆիլիպինյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Ֆիլիպիններ դաշինքի հետ կապված հիմնական հարցերը, ներառյալ տնտեսական, անվտանգության և մարդկանց միջև կապերի խորացման ընդհանուր շահագրգռվածությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ