Թրամփը նշել է նավթի գների պատճառով ռուբլու առավելագույն ամրապնդումը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նշել է ռուբլու առավելագույն ամրապնդումը և կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է դադարեցվել նավթի արժեքը բարելի դիմաց 30-40 դոլար իջեցնելով։ Նա այս կարծիքն է հայտնել՝ շաբաթ օրը ելույթ ունենալով Վայոմինգի համախոհների առջեւ։
«Ես չգիտեմ, թե արդյոք դուք հետևում եք ռուսական արժույթին, բայց այն այժմ հասել է իր առավելագույն մակարդակին՝ նավթի բարձր գնի պատճառով», - ասել է Թրամփը: «Եթե ցանկանում եք դադարեցնել այս պատերազմը, ապա պետք է իջեցնել նավթի գինը մինչև 30-40 դոլար մեկ բարելի դիմաց», - պնդում է նա։
Ամերիկացի նախկին առաջնորդի խոսքով՝ «Ռուսաստանը հարստություն է վաստակում այն բանից, թե որքան թանկ է վաճառվում նավթը»։ «Բացի այդ, հիմա ընդունում են միայն ռուբլին, միայն իրենց արժույթը, մեզ դոլար չի մնա, մեզ ոչինչ չի մնա»,- կարծում է հանրապետականը։
Կարծիքներ