Հորդանանում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Առնվազն երկու զինվոր է զոհվել Հորդանանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնել է երկրի բանակի հրամանատարությունը։
«Հորդանանի թագավորական ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել ուսումնական թռիչքի ժամանակ», - ասվում է հաղորդագրության մեջ: «Վթարի հետևանքով զոհվել են օդաչուները՝ մայոր Օմար Աթա ալ-Աբադին և կապիտան Մուհամմադ Աբդուլլահ ալ-Խուդեյրը»:
Միջադեպի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Կարծիքներ