Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Սրբություն, 

Սրտի խորը կսկիծով ստացա վաստակավոր քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի մահվան գույժը: 

Հայ ժողովրդի և կառավարության անունից ընդունեք խնդրեմ մեր խորին ցավակցությունները և զորակցությունը:

Բենեդիկտոս Պապն իր հոգևոր մտերմությամբ մեզ համար հանդիսացավ երկխոսության և սկզբունքայնության աննահանջ ջատագով:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում