Ում կտրամադրի Ֆրանսիայի դեսպանատունը վիզա օգոստոսի 18-ից

Ում կտրամադրի Ֆրանսիայի դեսպանատունը վիզա օգոստոսի 18-ից

Օգոստոսի 18-ից վերսկսվում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը Եվրոպական միության կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson) պատվաստված և ժամկետանց վիզա ունեցող անձանց համար: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը։

 

Վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է տրամադրել պատվաստման ապացույց:

 

Կայքում նշված կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները, ներառյալ` տուրիստական վիզայի համար առաջին անգամ դիմողների​​ դիմումները, չեն ընդունվի:

Մանրամասները https://bit.ly/3fX7uS3

Հետևեք մեզ նաև Տելեգրամում