Մեկ ամսում Գալստանյանի 629 աջակից է բերման ենթարկվել, որոնցից 76-ը նախկինում կատարել է հանցագործություն, 28-ը՝ կրկնակի
Մայիսի 2-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԵՔ վարչության ենթակա ստորաբաժանումներ Է տարվել 629 քաղաքացի։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանը ի պատասխան՝ հայտնել են Ներքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից սկսած՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար որքա՞ն քաղաքացի է բերման ենթարկվել բաժիններ:
Ըստ ՆԳՆ-ի՝ 12 հոգի բերման է ենթարկվել 2 և ավելի անգամ:
Հարցին, թե նրանցից քանի՞սն են նախկինում հանցագործություններ կատարած եղել, կառույցից հայտնել են, որ 629 բերման ենթարկված քաղաքացուց 76-ը, ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ավոտմատացված տեղեկատվական համակարգի հաշվառուների, նախկինում կատարել է հանցագործություններ:
ՆԳՆ-ից նաև հայտնել են, որ 76-ից 28-ը կրկնահանցագործներ են. նախկինում յուրաքանչյուրը կատարել է 2 և ավելի հանցագործություն։
Կարծիքներ