Երկու երկրներին խրախուսում ենք հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը. Իրանի ԱԳ նախարար

Երկու երկրներին խրախուսում ենք հնարավորինս արագ ստորագրել վերջնական փաստաթուղթը. Իրանի ԱԳ նախարար

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը:

Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Նա նշեց, որ Միրզոյանի հետ Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակում են կատարել։

Մենք երկու երկրներին խրախուսում ենք, որ հնարավորինս արագ այս վերջնական փաստաթուղթը ստորագրեն: Մենք տարածաշրջանի երկրների անկախությանը և տարածքային ամբողջականությանը աջակցում ենք և դեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը և ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությունների դեմ ենք, և սա ԻԻՀ-ի կայուն դիրքորոշումն է: Ես կարծում եմ՝ բոլոր խնդիրները տարածաշրջանի ներսում երկխոսության և դիվանագիտության միջոցով պիտի լուծվեն՝ առանց ուժի կիրառման: ԻԻՀ-ը ողջունում է տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ հարգելով յուրաքանչյուր երկրի օրենքները, տարածքային ամբողջականությունը»,- ասաց Արաղչին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում