Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության որոշ մարզերում տեղումներ կդիտվեն։

Հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին, 18-19-ը առանձին շրջաններում, 16-17-ի գիշերը և կեսօրից հետո  շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:


Երևան քաղաքում օգոստոսի 15-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում օգոստոսի 15–ի գիշերը կգրանցվի 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +29...+31 աստիճանի։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում