ԱՀ ԱԻ պետական ծառայությանը տնօրենը Շուշիում և Ստեփանակերտում այցելել է ապաստարաններում պատսպարված արցախցիներին
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ կառույցի տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում այցելել է քաղպաշտպանության պլանի համաձայն ապաստարաններում պատսպարված մեր հայրենակիցներին, ծանոթացել նկուղային պայմաններին, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:
Բոլոր այն ապաստարաններում, որտեղ սննդի և այլ անհրաժեշտ պարագաների կարիք կար, տնօրենի հանձնարարությամբ՝ տեղում լուծում է տրվել:
Կարեն Սարգսյանը նաև հետաքրքրվել է բնակիչների բարոյահոգեբանական վիճակով ու նաև պատերազմական այս օրերի տրամադրվածությամբ:
Մեր քաղաքացիները հպարտ են բանակի ու զինվորի հաջողություններով, ցավում են մարդկային զոհերի համար, շնորհակալ են Արցախի փրկարարներին՝ իրենց կանչերին ժամանակին արձագանքելու, սնունդ ու դեղորայք հասցնելու համար:
Արցախցիները երբեք չեն պատրաստվում լքել հարազատ օջախները: Վստահ են՝ պատերազմն ավարտվի, կյանքը նորից կշարունակվի առօրյա ռիթմով:
Կարծիքներ