ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել Է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել Է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը: Հունիսի 22-ին այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ընթացքում, գրում է ТАСС-ը:

«Թույլ կտամ ասել, որ թե՛ ԵԱՀԿ-ն, թե՛ ՀԱՊԿ-ն պահպանում են համագործակցությունը մի քանի ոլորտներում, բայց կան նաև համագործակցության որոշ ուղղություններ, որոնցում մենք կարող էինք ամրապնդել մեր փոխգործակցությունը»,- ասել է նա:

Եվրակազմակերպության գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ անվտանգության բնագավառում համագործակցության համաժողովում հիշատակվել Է սահմանների պահպանության գործում երկխոսության զարգացման անհրաժեշտությունը՝ ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության հակազդման, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար:

«Ես ուրախ եմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք անմիջակա քննարկելու մեր փոխգործակցության հետագա զարգացման հարցերը»,- իր հերթին նշել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Զասը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում