ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում COVID-19- ով վարակվածությունը մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 10% -ով

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում COVID-19- ով վարակվածությունը մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 10% -ով

Աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 3,3 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 55 հազարը մահացել է: ТАСС-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի հայտնել է, որ նոր վարակների թիվը, ինչպես նաև յոթ օրում մահացության դեպքերը նվազել են 10%-ով:

«COVID -19- ով վարակման և մահվան դեպքերի թիվը շարունակել է նվազել մեկ շաբաթվա ընթացքում. Սեպտեմբերի 20-ից 26-ը գրանցվել է ավելի քան 3,3 միլիոն վարակվածի և ավելի քան 55 հազար մահվան դեպք», - ասվում է ԱՀԿ -ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:  Ընդգծվում է, որ հիվանդացությունը և մահացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 10%-ով:

Ըստ ԱՀԿ-ի՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ աշխարհում համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է վարակի 232,075,351 դեպք և 4,752,988 մահ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում