Սահմանի բացում, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացում. ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Սահմանի բացում, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացում. ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Ինչպխես հայտնի է՝ Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:

Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում