29-ամյա ռուս շոումենի դին հայտնաբերվել է Մոսկվայի իր բնակարանում

29-ամյա ռուս շոումենի դին հայտնաբերվել է Մոսկվայի իր բնակարանում

Դերասան, 29-ամյա Դմիտրի Կրասիլովին գտել են Մոսկվայի իր բնակարանում՝ առանց կենդանության նշանների:

Այս մասին հայտնել է «112» հեռագրային ալիքը։

Աստղը, նախնական տվյալներով, վատ է զգացել երեկ՝ աշխատանքից տուն վերադառնալուց հետո։ Ենթադրություն կա, որ նա մահացել է սրտի հիվանդության պատճառով, որը կարող է կապված լինել ավելորդ քաշի հետ։ Դատաբժշկական փորձագետներն աշխատում են ճշգրիտ պատճառը պարզելու համար։

Դերասանը «Ինստագրամ»-ում վերջին հրապարակումն արել է մոտ 20 ժամ առաջ՝ ամանորյա ֆիլմի պրեմիերայից։

«Դիմասիկ Կրասիլովը, ինչպես միշտ, դրական է տրամադրված»,- ասել են նրա հետ տեսանյութում նկարահանված ռուսական Teleweek հրատարակության լրագրողները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում