Ճապոնիան հայտարարել է, որ մտահոգությամբ է հետևում Գազայի հատվածում գործողության ընդլայնմանը
Ճապոնիայի իշխանությունները մեծ մտահոգությամբ հետևում են Գազայի հատվածում ցամաքային գործողությունների ծավալներն ընդլայնելու Իսրայելի պաշտպանության բանակի որոշման հետ կապված զարգացումներին։ Այս մասին Օսակայում լրագրողներին ասել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։
«Մենք ուշադրությամբ և մեծ մտահոգությամբ հետևում ենք այս իրավիճակին,- NHK հեռուստաալիքը հաղորդում է գերատեսչության ղեկավարի խոսքերը: - Այլ երկրների հետ համագործակցելով և ներգրավված կողմերի հետ փոխգործակցության միջոցով մենք ակտիվորեն աշխատում ենք սրումը արագ դադարեցնելու և մարդասիրական գործունեության համար պայմաններ ապահովելու ուղղությամբ։»։
Կարծիքներ