Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):
Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում:
Մասնավորապես՝
արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ.
հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից.
ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում.
աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չի ունեցել սանիտարական գրքույկ։
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Կարծիքներ