Դեբեդ գետից դուրս բերված «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհին մահացել է

Դեբեդ գետից դուրս բերված «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհին մահացել է

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝  քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդի  քաղաքի Սանահին կայարանի հարակից Դեբեդ գետից քաղաքացիները փրկարարներն ու Լոռու  պարեկները Դեբեդ գետից անգիտաից վիճակում դուրս են բերել երիտասարդ աղջկա, ով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ  նա գիտակցության չգալով՝ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Սա իմ պայուսակն է» հաղորդման  վարող Արմինե Ճաղարյանն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում