Արցախում առողջապահական կարիքները մնում են չլուծված․ Թիերի Ռիբոյի հետ քննարկվել են դեղորայքի տեղափոխման դժվարությունները
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը` հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։
Քննարկվել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները:
«Թեև Կարմիր Խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված »,-նշել է նախարարը:
Քննարկվել են նաև դատաբժշկական-գիտագործնական հիմնարկները վերազինելու, կարողությունները հզորացնելու ծրագրերը և դրանց հավատարմագրման հարցում ԿԽՄԿ հնարավոր աջակցությունը:
Կարծիքներ