Կանադայի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել մարդասիրական միջանցք բացել դեպի Լեռնային Ղարաբաղ

Կանադայի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել մարդասիրական միջանցք բացել դեպի Լեռնային Ղարաբաղ

Կանադայի կառավարությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանին խնդրում է վերականգնել հումանիտար միջանցքը դեպի տարածաշրջան։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։

«Կանադան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ռազմական սրմամբ և հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ կապված Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարած ռազմական միջամտության հետ», - ասել է Ջոլին։ «Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում»։

Բացի այդ, Օտտավան «Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը վտանգ ներկայացնող ցանկացած գործողությունից» և «բարի կամք դրսևորել՝ վերականգնելու մարդասիրական հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում