Տաճարը սարքել են կռատուն. հայհոյանքների հայոց մեգաաստղի «լայվերն» են քննարկում․ Մկրտչյան

Տաճարը սարքել են կռատուն. հայհոյանքների հայոց մեգաաստղի «լայվերն» են քննարկում․ Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Վազգեն Գալստանյանին փոխանցեք` որ ինքը Մովսեսը չի , իսկ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Զավենի Սարգսյանը ամենեւին էլ փարավոններ չեն …
Բայց որպես հոգեւորական պիտի գոնե թե իմանար,որ ամեն ադամորդի,ով լույս աշխարհ է գալիս ` փարավոն է, ում միշտ, հասունության հասնելուց հետո ուղեկցում է սեփական Մովսեսը` այն է ներքին խիղճը …

Տաճարը սարքել են կռատուն… ուր քննարկում են ոչ թե Աստծո հետ հաղորդակցությունը, հավատացյալ հոտի համար հաղորդություն,փրկություն ,ներքին խաղաղություն խնդրելը, օրհնություն հնչեցնելը ,այլ հայհոյանքների հայոց մեգաաստղի <<լայվերը>> … ու է՞ս տաճարն են ուզում ,որ հաղթի փողոցին …

Եղբայրուրաց են կոչում մի մարդու,ում եղբորը երրորդ երկրի ու տեղական ներքինիների ձեռամբ սպանել են ` Մեղրիի,Հայաստան -Իրան պետական սահմանի անձեռնմխելիության , Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, տարածաշրջանում հայկական գործոնի մոլեռանդ պաշտպանը լինելու համար , ու էդ նույն բաներն է այսօր պաշտպանում նույն այդ երրորդ երկրից ու նույն այդ տեղական ներքինիներից նույն այդ եղբայրը …

 

Իսկ դու որտե՞ղ ես `Բագրատ …
Դրանց կողքին ես, դրանց ազդեցության տակ ես, դրանց խամաճիկն ես , հաճկատարը… …ժեստերով ես դրանց պատվերները մեկնում ու կատարում …

Նույն այդ մարդկանց ,ովքեր Վազգեն Սարգսյանին ու մյուս նվիրյալներին ֆիզիկապես վերացնելուն փաստացի ,գոնե թե չեն խոչընդոտել … էլ չեմ ասում , որ շահառուներ ու պատվիրատուներ են …

Նույն այդ երկրի շահերի պաշտպանության դաշտում ես գործում , որին Վազգենը խանգարում էր …

Ո՞նց ես դու էդ մարդկանց կողքին, նրանց նազիր-վեզիրների խառնամբոխին խառնված,էդ երրորդ երկրի արտաքին — քաղաքական ,հակահայկական թեզերը շուրթերիդ խոսում Վազգենից …խոսում ուրանալուց …
Ձեր իսկ Մովսեսը` ձեր ներքին խիղճը ձեզ ըսկի չի՞ տանջում …

Հետևեք մեզ նաև Տելեգրամում