Ուկրաինայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ուկրաինայի Գերագույն Ռադա։ Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Ավելի վաղ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արահամիան հայտարարել էր, որ Անդրեյ Տարանն առողջական խնդիրներ ունի։
Անդրեյ Տարանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի մարտի 4-ից։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու են համարում Ուկրաինայի ժամանակավոր բռնազավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին:
Կարծիքներ