Երևան-Երասխ ճանապարհին վթարի հետևանքով մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. 14-ամյա երեխան հիվանդանոցում է

Երևան-Երասխ ճանապարհին վթարի հետևանքով մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. 14-ամյա երեխան հիվանդանոցում է

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ Անուշ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ա.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, իսկ Opel-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Հայրենասեր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում