Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան սահել է հարակից ձորակը և հրդեհվել

Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան սահել է հարակից ձորակը և հրդեհվել

Մայիսի 25-ին, ժամը 20։58-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ տեղեկատվությամբ պարզվել է, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 21։25-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում