Մարկո Ասենսիոն արդեն հաջորդ շաբաթ կարող է նոր ակումբ ունենալ

Հարձակվող Մարկո Ասենսիոն մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ նշելով, որ ֆուտբոլիստն ու ակումբն արդեն համաձայնեցրել են հետագա համագործակցության պայմանները:
Բանակցություններին մասնակցում է փարիզյան ակումբի մարզական խորհրդական Լուիս Կամպոսը։
Իսպանացու պայմանագիրը փարիզյան թիմի հետ նախատեսված կլինի մինչեւ 2027 թվականը։ Տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ։
Կարծիքներ