Բուլղարացի օրենսդիրները կառավարությանը 1 ամիս ժամանակ են տվել Ուկրաինային ռազմական օգնության ծրագիր մշակելու համար
Բուլղարիայի խորհրդարանը որոշել է ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային և մեկ ամիս ժամանակ է տվել կառավարությանը՝ մշակելու պլան, թե ինչ զենք կարող է ուղարկել երկիրը՝ Կիևին աջակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Ներկայումս Բուլղարիան Եվրամիության այն եզակի երկրներից է, որը ռազմական օգնություն չի ուղարկում Ուկրաինային:
Բուլղարիայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դիմիտար Ստոյանովը լրագրողներին ասել էր, որ Բուլղարիան չի կարող իրեն թույլ տալ ուղարկել իր խորհրդային արտադրության զենիթահրթիռային համակարգերը կամ կործանիչները, որոնք Կիևն է ցանկանում, քանի որ դրանք հնարավոր չէ արագ փոխարինել։
Այնուամենայնիվ, Բուլղարիայի խորհրդարանը 175 «կողմ» և 49 «դեմ» ձայներով հաստատել է ռազմական օգնությունը:
Կարծիքներ