Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 200 մարդ
Իրանում անկարգությունների վերածված բողոքի ցույցերի հետևանքով առնվազն 200 մարդ է զոհվել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է IRNA գործակալությունը ՝ հղում անելով Իրանի Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությանը։
Նրանց խոսքով՝ մահացածները երկրի անվտանգության ծառայության աշխատակիցներ են, քաղաքացիական անձինք և իրենք՝ անկարգությունների մասնակիցները։ Անվտանգության խորհուրդը գնահատել է, որ ավելի քան 1 տրիլիոն թուման (235,8 մլն դոլար) վնաս է հասցվել բողոքի ցույցերի ընթացքում կառավարությանը, պետական և մասնավոր սեփականությանը։ Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳՆ Քննչական կոմիտեին հանձնարարվել է գնահատել ողջ վնասը, ինչպես նաև որոշել դրա փոխհատուցման եղանակը
Կարծիքներ