Գյումրիում Սերժ Սարգսյանը որոշել է պայքարել առնվազն մի քանի ճակատով
![Գյումրիում Սերժ Սարգսյանը որոշել է պայքարել առնվազն մի քանի ճակատով](https://freenews.am/uploads/images/image_750x_67ad958b7d1b4.jpg)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով Միքայել Մինասյանի հայտնի կադրն է, հայտարարել է, որ մասնակցելու է Գյումրիում սպասվող արտահերթ ընտրություններին:
Իսկ երեկ իր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ մասնակցելու է Գյումրու արտահերթ ընտրություններին։
Այսկերպ փաստորեն Սերժ Սարգսյանը փորձ է անում Գյումրիում վերցնել իշխանությունը։ Ի դեպ, վերջինս քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է առնվազն 2 ճակատով՝ Միքայել Մինասյանի թեկնածուի՝ Ռուբեն Մխիթարյանի ու Մարտուն Գրիգորյանի դեմքերով։ Սակայն բացառված չէ, որ լինեն նաև այլ թեկնածուներ, ովքեր ծպտյալ կաշխատեն Սերժ Սարգսյանի համար, դրանց թվում է նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Իհարկե, վերոնշյալ անձինք կհերքեն իրենց կապը Սերժ Սարգսյանի հետ, բայց փաստերն ավելի խոսուն են։ Նույն Վարդան Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ ճամբար է փոխել, մեկ ՀՀԿ-ի ջանին էր մեռնում, մեկ Սերժ էր մերժում։
Կարծիքներ