Մբապպեն ինձ հիշեցնում է իմ լավագույն տարիները. Ռոնալդո

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն գնահատել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի ելույթը Կատարում տեղի ունեցած ԱԱ-ում։
«Այս աշխարհի առաջնությունում ինձ ամենաշատը տպավորեց Մբապեն: Նա հիանալի մրցաշար անցկացրեց՝ առաջինից մինչև վերջին հանդիպումը։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նա գոլ չէր խփում, նա օգտակար էր խաղադաշտում և գոլային փոխանցումներ էր կատարում: Իսկ եզրափակիչում նա 4 գոլ խփեց՝ հաշվի առնելով 11 մետրանոց հարվածաշարը։ Կիլիանը տեխնիկապես գերազանցում է, գրեթե անկասելի, նրան պետք էր այս աշխարհի առաջնության լավագույն խաղացող դարձնել։
Այս մրցաշարում շատ արագ խաղացողներ կային, բայց Մբապպեն այս առումով շատ ավելի ուժեղ է, քան մնացածը։ Կիլիանն ինձ ինչ-որ կերպ հիշեցնում է իմ լավագույն տարիները: Նա գիտի, թե ինչպես հիանալի օգտագործել պահը, նույնիսկ եթե քիչ տարածություն ունի, անկանխատեսելի է գնդակով և առանց գնդակի: Մբապպեի խաղը տպավորիչ է»,- ասել է Ռոնալդոն։
Հիշեցնենք, որ Մբապեն 8 գոլով 2022 թվականի Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել։
Կարծիքներ