Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրլն ֆունտը

Մեծ Բրիտանիայի պետական պարտքը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրլն ֆունտը

 Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը հուլիսին առաջին անգամ գերազանցել Է 2 տրիլիոն ֆունտ ստեռլինգը (ավելի քան 2,6 տրիլիոն դոլարը)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամային իրավիճակի պատճառով կառավարության ծախսերի զգալի աճից հետո: Այդ մասին են վկայում Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության (ONS)՝ օգոստսի 21-ին հրապարակված տվյալները:

Դրանով իսկ Բրիտանիայի պետական պարտքն անցյալ ամսին առաջին անգամ գերազանցել Է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափը: Վերջին 11 տարում առաջին անգամ բրիտանական տնտեսության ռեցեսիա մտնելուց հետո հարկային մուտքերի անկման եւ գործարարության օժանդակման ու սոցիալական կարիքների համար ծախսերի աճի ֆոնին հուլիսին բյուջեի պակասուրդը կազմել Է 26,7 միլիարդ ֆունտ (35 միլիարդ դոլար):

2020 – 2021 ֆինանսական տարվա (սկսվում Է ապրիլին) առաջին չորս ամսին փոխառությունների ծավալը հասել Է 150,5 միլիարդ ֆունտի (197,7 միլիարդ դոլարի): Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն Է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ թագավորությունում ախտահարվել Է ավելի քան 322 հազար մարդ, մահացու վախճանների թիվը հասել Է 41 403-ի: Զգուշանալով համաճարակի երկրորդ ալիքից՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում արտասահմանից վարակի բերման ռիսկը նվազեցնելու համար: Այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում