Կառավարությունը 168 մլն դրամ է հատկացրել Համազգային թատրոնին
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 168 մլն դրամ է հատկացվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:
«Թատերահամերգային կազմակերպություններին վերջին 2 տարիների ընթացքում հատկացված, իսկ առավել ևս 2022-ին հատկացվելիք պետական միջոցներն աննախադեպ են։ Այսօր Հայաստանի լավագույն թատրոններից մեկին՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության որոշմամբ հատկացվեց 168 մլն դրամ՝ նորակառույց թատրոնը 2022-ին անհրաժեշտ լուսաձայնային տեխնիկայով զինելու նպատակով։ Որակյալ գեղարվեստական արդյունքը, միջազգային համագործակցության ընդլայնումը, հանրային ճանաչելիությունը հետայսու ևս արժանանալու են պետական խրախուսման»,- գրել է փոխնախարարը:
Կարծիքներ