Հայաստանում երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը կառուցվելու է Արմավիրի մարզում

Հայաստանում երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը կառուցվելու է Արմավիրի մարզում

 «Հայրենիքի կանչով» խորագրով ամենամյա դրամահավաքի ընթացքում, որն արդեն երկրորդ անգամ անցնում էր առցանց, հավաքագրվեց ՔՈԱՖ-ի պատմության մեջ ամենախոշոր գումարը՝ ավելի քան 8.4 մլն. ԱՄՆ դոլար։

Ինչպես հայտնում են ՔՈԱՖ-ի գրասենյակից, հայթայթված գումարը ներդրվելու է Արմավիրի մարզում ՍՄԱՐԹ կենտրոն կառուցելու մեջ, որը Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնից հետո կլինի երկրորդը Հայաստանում։ Նշվում է, որ Արմավիրը, որտեղ կառուցվելու է երկրորդ ՍՄԱՐԹ կենտրոնը, ՔՈԱՖ-ի բնօրրան է, որտեղից հիմնադրամը մեկնարկել է գյուղական համայնքները զարգացնելու իր ծրագրերը դեռ 18 տարի առաջ։

ՍՄԱՐԹ կենտրոնները նորարարական, ոչ ֆորմալ կրթություն ապահովող հանգույցներ են, որ արագացնում են անտեսված գյուղական համայնքների զարգացման տեմպը։

Վահե Ֆաթալ հիմնադրամի ներդրմամբ Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնում կբացվի թվային դիզայնի ստուդիա։ Եվս 1 մլն. ԱՄՆ դոլար էլ նվիրաբերել է ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում