Լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ բանավեճերը երբեք չեն դադարի, անգամ եթե Պորտուգալիան հաղթի ԱԱ-ում․ Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, թե արդյո՞ք 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելը կորոշի, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը։
«Սրա մեջ առանձնահատուկ բան չեմ տեսնում. Այս բանավեճերը երբեք չեն դադարի, եթե անգամ Պորտուգալիան հաղթի Աշխարհի առաջնությունում։
Ոմանք ինձ ավելի շատ են սիրում, ոմանց՝ ավելի քիչ եմ դուր գալիս, այդպիսին է կյանքը: Ինչ-որ մեկը նախընտրում է շիկահերներին, մյուսներն էլ սիրում են սևահերներին և միշտ էլ այդպես կլինի:
Իհարկե, ես հավակնոտ եմ և կցանկանայի հաղթել այս մրցավազքում, բայց եթե նույնիսկ կարիերայիս ընթացքում որևէ այլ բան չհաղթեմ, միևնույն է՝ երջանիկ կլինեմ»,- ինչպես գրում է «Արմսպորտը»՝ մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողին A Bola-ն։
Կարծիքներ